ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն ընդդիմադիր ցույցերի կազմակերպիչներին երկխոսության կոչ է անում


01:30 , 26 ապրիլ, 2018

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ու Երևանում առկա իրավիճակը:


Այս մասին ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Ռուսական կողմը ակցիայի կազմակերպիչ ընդդիմադիրներին ու այլ քաղաքական ուժերին կառուցողական երկխոսության կոչ է արել` նշելով, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի  բացառապես Սահմանադրության ու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների շահերի շրջանակում: Հույս է հայտնվել, որ երկիրը շուտով կվերադառնա բնականոն հունին: