Նոր համալրում Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում


04:30 , 26 ապրիլ, 2018

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը՝ դքսուհի Քեյթ Միդլթոնը, ապրիլի 23-ին տղա է լույս աշխարհ բերել: Այդ մասին ասված է Քենսինգթոնյան պալատի՝ Քեյթի և նրա ամուսնու՝ արքայազն Ուիլյամի նստավայրի տարածած հաղորդագրության մեջ:

Երեխան լույս աշխարհ է եկել տեղական ժամանակով ժամը 11:01-ին Լոնդոնի Փադինգթոնի շրջանում գտնվող Սբ. Մարիայի հիվանդանոցում: Երեխան հինգերորդ տեղը կզբաղեցնի գահաժառանգման հերթում պապի՝ Ուելսի արքայազն Չարլզից, հորից, եղբորից ու քրոջից հետո: Նրա անունը, ավանդույթի համաձայն, պետք է հայտարարվի մի քանի օրից, իսկ մինչ այդ ներկայացնում ենք նորածին արքայազնի առաջին լուսանկարները։