Tert.am-ը գրում է.
Այսօր ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ոստիկանության ծառայողները միանում են ցուցարարներին և ուղիղ եթերում մեկ ոստիկան՝ Գարիկ Թովմասյանը հայտնեց ցուցարարներին միանալու մասին:
Tert.am-ը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից պարզաբանում խնդրեց ոստիկանության ծառայողների՝ ցուցարարներին միանալու հրապարակումների և ոստիկան Գարիկ Թովմասյանի միանալու վերաբերյալ:
Ոստիկանության լրատվական վարչությունից ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ խոսքը Գավառի բաժնում որպես անչափահասների գործերով ընտանիքում բռնության կանխարգելման տեսուչ, ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանի մասին է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։