Ինքնակառավարվել այնպես, որ չխոչընդոտվի պետական մարմինների հանրային ֆունկցիաների իրականացումը. ոստիկանություն


18:40 , 25 ապրիլ, 2018
Ոստիկանությունը հայտարարում է, որ փողոցները փակելու պատճառով շտապ օգնության և հանրային սպասարկման այլ տրանսպորտային միջոցները չեն կարողանում տեղաշարժվել Երևան քաղաքի մի շարք փողոցներում:

«Կոչ ենք անում հավաքի ընթացքում ինքնակառավարվել այնպես, որ չխոչընդոտվի պետական մարմինների հանրային ֆունկցիաների իրականացումը, ինչպես նաև ամբողջությամբ փակ փողոցները երթևեկելի դարձնելու ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումները»,- նշված է հայտարարության մեջ։