«Միանում եմ ժողովրդական հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին». ՀՅԴ-ական պատգամավոր


15:19 , 25 ապրիլ, 2018
Ես՝ Սուրեն մանուկյանս, 2018 թ․ ապրիլի 22-26-ը եղել եմ գործուղման Բաթումիում, մասնակցում եմ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, բայց ուշադիր հետևում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին և իմ համերաշխությունն եմ հայտնում ժողովրդական հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: 
Ես միշտ հավատարիմ եմ եղել իմ ընտրողների՝ Տավուշի տարածաշրջանի ժողովրդի ձայնին՝ լինելով նրանց ընկերը: 
Այս ամենը նկատի ունենալով և իմ ընտրողների պահանջին արձագանքելով՝ այս վճռորոշ պահին միանում եմ համաժողովրդական շարժմանը:
Սա իմ անձնական որոշումն է: