Ոստիկանությունը շրջափակել է ՀՀԿ գրասենյակը


13:20 , 25 ապրիլ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ոստիկանական ուժերը  շրջափակել են Մելիք-Ադամյան փողոցում գտնվող` ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, տեղակայված են փշալարեր:

Տեղեկացնենք, որ մինչ այդ ցուցարարներն արգելափակել էին Վազգեն Սարգսյան փողոցի մի հատվածը, որտեղով ոստիկանությունը փորձել էր անցնել։  Ոստիկաններին հաջողվել է դուրս գալ Կենտրոնական բանկի մոտ արգելափակումից ու փշալարերը տեղափոխել ՀՀԿ գրասենյակի մոտ։