Նիկոլ Փաշինյանին ծայրահեղության մղող ոչ առողջ աղմուկը շատ է


10:21 , 25 ապրիլ, 2018
Նիկոլ Փաշինյանի վերջին քայլերը կարելի է հասկանալ։ Կողքից ծայրահեղության մղող ոչ առողջ աղմուկը շատ է։ 
Հուսամ, որ, ինչպես գրագետ քայլերով մինչ այժմ տարել է շարժումը, նույն կերպ կշարունակի ընթացքը և խոհեմ քայլերով ու չկոտրվելով ժողովրդի կամքը՝ իր դրական շունչը կբերի Հայաստանի սպասվելիք զարգացման ու առաջընթացի գործում՝ երկիրը զերծ պահելով ցնցումներից։