Ո՛չ, սա ֆոտոշոփ չէ․ բանալին իրոք հայտնվել էր տղայի գլխի մեջ, և նրա կյանքին մեծ վտանգ էր սպառնում


05:30 , 25 ապրիլ, 2018

19-ամյա երիտասարդին հրաշքով հաջողվել է փրկվել այն բանից հետո, երբ կռվի ժամանակ նրա գլխի մեջ է հայտնվել բանալի։ Գլխի մեջ այն խրված էր գրեթե 5 սմ խորությամբ։ Բժիշկները մոտ 3 ժամ փորձում էին անվնաս հանել բանալին։

Բժիշկն ասաց, որ նա կարող էր միանգամից մահանալ, բայց, բարեբախտաբար, ներքին լուրջ արնահոսություն չի եղել, ինչն էլ հնարավորություն է տվել նրան պայքարելու կյանքի համար։ Վիրաբույժը ստիպված է եղել հեռացնել գանգատուփի մի մասը՝ գլխուղեղին ու բանալուն հասնելու համար։ ՀԻմա տղայի վիճակը կայուն է, և կյանքին վտանգ չի սպառնում։