Հնդկաստանի 19-ամյա բնակչին հաջողվեց 5 ամիս բժիշկ ձևանալ


04:30 , 25 ապրիլ, 2018

Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա երիտասարդի, ով 5 ամիս շարունակ բժիշկ էր ձևանում։ Երիտասարդը բավականին շատ ժամանակ էր անցկացնում Դելիի բժշկական համալսարանում, որտեղ շատ ընկերներ ուներ։ Նրան դուր էր գալիս շփվել բժիշկների հետ։ Նա ներկայանում էր որպես բժիշկ, հաճախում համալսարան և շատ լուսանկարվում։ Նրա սուտը հասկացան նրա ունեցած շատ ազատ ժամանակի պատճառով, քանի որ հնդիկ բժիշկները գրեթե անգործ չեն մնում։ Նրան մեղադրում են փաստաթղթերի կեղծման մեջ, որոնց միջոցով տղան իր բարեկամի համար բուժման դեղորայք է դուրս գրել։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել տղայի գործունեության ժամանակ։