ԿՀՎ-ն կփոխարինի լրտեսներին արհեստական բանականությամբ


23:00 , 24 ապրիլ, 2018

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը հրաժարվելու է ավանդական լրտեսներից, որոնք գործում են այլ երկրներում։ Նրանց փոխարինելու է գալու արհեստական բանականությունը,- հաղորդում է CNN-ը։

Նեյրոցանցերի նկատմամբ հետաքրքրվածության մասին պատմել է ԿՀՎ փոխտնօրեն Դոն Մեյերիքսը։ Մեյերիքսը նշել է, որ վերջին ժամանակներում լրտեսներն ավելի հաճախ են խնդիրների բախվում նոր տեխնոլոգիաների զարգացման պատճառով։ Նա հայտարարել է, որ Ջեյմս Բոնդին դժվար է աշխատելը թվային հետապնդման և սոցիալական մեդիայի պայմաններում։