Ինը երեխաների հայրը պատահաբար իմացել է, որ միշտ անպտուղ է եղել


20:00 , 24 ապրիլ, 2018

Մարոկոյի Սիդի Սիլման քաղաքից պրոֆեսորը կնոջ հետ երջանիկ ապրել է 35 տարի: MarocPress պարբերականը գրում է, որ ամուսիններն այդ ընթացքում ինը երեխա են ունեցել: Սակայն հետազոտություն անցնելով՝ պրոֆեսորն իմացել է, որ ինքը երիտասարդ տարիքից անպտուղ է:

Ցնցված մարոկացին ապահարզան է պահանջել կնոջից՝ նրան ամուսնական դավաճանության մեջ մեղադրելով: Նա նաև մտադիր է հրաժարվել բոլոր երեխաներից: