Սոլովյովն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը


11:40 , 24 ապրիլ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովն իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:

«Ամբողջ աշխարհի հայերն այսօր հիշում են Հայաստանի պատմության մեջ ամենաողբերգական ամսաթիվը: Ապրիլի 24-ը` 1915 թվականի ցեղասպանության օրը: Օսմանյան Կայսրությունում տեղահանության և զանգվածային սպանությունների հետևանքով տարբեր գնահատականներով զոհվել է 600 հազարից մինչև 1,5 մլն մարդ»,-գրել է նա: