Armtimes.com-ը գրում է.
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համարում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «տարված է» այլ երկրների ներքին գործերին միջամտելու գաղափարով, այս մասին Մակրոնը ասել է Fox հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
«Պուտինին մեծ Ռուսաստան է պետք: Նրա ժողովուրդը հպարտանում է նման քաղաքականությամբ: Նա շատ խիստ է փոքրամասնությունների եւ իր ընդդիմադիրների նկատմամբ, իսկ նրա ժողովրդավարության գաղափարներն իմ գաղափարների հետ չեն համընկնում: Ես նրա հետ համաձայն չեմ մի շարք հարցերի շուրջ: Նա ուժեղ եւ խելացի է, բայց նրա հետ հարաբերություններում չի կարելի միամիտ լինել: Նա տարված է մեր ժողովրդավարությանը միջամտելու գաղափարով»,- ասել է Մակրոնը:
Նրա խոսքով՝ Պուտինն առավելագույնս օգտագործում է իր հակառակորդների թուլությունները, ինչպես նաեւ հմտորեն օգտագործում է քարոզչամեքենան: