ԵԱՀԿ ԽՎ նախագահ. Մենք կաջակցենք Հայաստանին իր ժողովրդավարական ուղուն


00:08 , 24 ապրիլ, 2018

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին իր Twitter-ի միկրոբլոգում գրել  է. «Ես տեղեկացա, որ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ուշիուշով հետևում է իրավիճակին և պատրաստ է աջակցել Հայաստանին իր ժողովրդավարական ուղուն: Ես կրկին կոչ եմ անում բոլոր կողմերին հանգստանալ և պատասխանատու գործողություններ կատարել՝ ելնելով բոլոր հայերի շահերից»: