Մինսկի խումբը կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին ծանր հրետանին հետ քաշել առաջնագծից


20:38 , 23 ապրիլ, 2018

Armenpress.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ տարածաշրջանում առկա իրավիճակի առնչությամբ: «Արմենպրես»-ը հայտարարությունը ներկայացնում է ամբողջությամբ.

«Տարածաշրջանում վերջին զարգացումների լույսի ներքո և հաշվի առնելով շփման գծում լարվածության աճի հնարավորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը- ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի- Ֆրանսիա և Էնդրյու Շեֆեր- ԱՄՆ) ընդգծում են կողմերի կողմից հրադադարի պահպանման խիստ կարևորությունը այս կարևոր ժամանակահատվածում, մասնավորապես, պահպանելով ծանր հրետանին պահելով առաջնագծից հեռու:

Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, ինչպես նաև սպասում են կողմերի միջև առաջիկա հանդիպմանը՝ վերսկսելու համար ինտենսիվ բանակցությունները հակամարտությանը խաղաղ և տևական լուծում գտնելու համար»:

Ապրիլի 21-ին Արցախի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափիզինատեսակներից ինտենսիվորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Բացիհրադադարի ռեժիմի խախտումներից, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվել են ադրբեջանական բանակիկենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր: