Կարեն Կարապետյանը Գլխավոր դատախազություն միջնորդել է միայն Փաշինյանի համար


19:53 , 23 ապրիլ, 2018

Aysor.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանից Գլխավոր դատախազություն ստացվել է գրություն՝ միջնորդագրերի հետկանչի գործընթացի հնարավորությունը քննարկելու վերաբերյալ, որը հարգվել է, Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 

«ՀՀ գլխավոր դատախազի կողմից համապատասխան միջնորդագրեր էին ներկայացվել ՀՀ Ազգային ժողով՝ համաձայնություն տալու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ազատությունից զրկելուն, ինչպես նաև նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչի մասին տեղեկացվել է:

Դրանից հետո ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանից ստացվել է գրություն՝ միջնորդագրերի հետկանչի գործընթացի հնարավորությունը քննարկելու վերաբերյալ, որը հարգվել է», - տեղեկացրեց Աբրահամյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։