Գիտնականները տղամարդկանց համար անվտանգ հակաբեղմնավորիչ են մշակել


23:00 , 23 ապրիլ, 2018

Ամերիկացի հետազոտողները EP055 ծածկագրային անվանմամբ նյութ են ստեղծել, որը կարող է տղամարդկանց համար հակաբեղմնավորիչ դեղահաբի հիմք դառնա։ Այս մասին հաղորդում է Science Daily պարբերականը։

Հետազոտության արդյունքների համաձայն՝ տվյալ նյութը նվազեցնում է սպերմատոզոիդների արդյունավետությունը և, հետևաբար, բեղմնավորման հավանականությունը։ Արդյունքը զգալի է 30 ժամ անց և պահպանվում է 18 օր։