Bloomberg. Հայաստանի Հանրապետության վարչապետ Սարգսյանը հրաժարական է տալիս մասսայական ցույցերից հետո


19:15 , 23 ապրիլ, 2018

ՀՀ-ում տեղի ունեցած դեպքերին Bloomberg-ի անդրադարձում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը հանկարծակի հրաժարական է տալիս՝ մեկ շաբաթ էլ չպաշտոնավարելով որպես վարչապետ:

Սարգսյանը ստանձնել էր վարչապետի պաշտոնը 10 տարի որպես երկրի նախագահ լինելուց հետո: «Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»,- ասվում է նրա խոսքում:

Հայտարարությունը հաջորդեց արդեն 11 օր մայրաքաղաք Երևանի փողոցները լցրած ցուցարարների բողոքներին և ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ազատ արձակմանը:

Այս ճգնաժամը սկսվեց, երբ ղեկավարող Հանրապետական կուսակցությունը որոշեց երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանին: Փաշինյանը Սարգսյանին մեղադրում էր հավերժ ղեկավարելու նկրտումներում: Կիրակի օրը Սարգսյանի և Փաշինյանի միջև բանակցությունները հաշված րոպեներ տևեցին: