Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Al Jazeera-ի անդրադարձը Հայաստանի ներքաղաքական իրավիճակին


18:15 , 23 ապրիլ, 2018

Հայաստանի նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել իր կառավարության դեմ օրեր տևած ցույցերից հետո։ Այս մասին գրվել է քաղաքական գործչի պաշտոնական կայքում։

Վերջին 10 օրերի ընթացքում հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել մայրաքաղաք Երևանի փողոցներ՝ մեղադրելով վարչապետ Սերժ Սարգսյանին կոռումպացված և ավտորիտար կառավարման համար։

Այսօր՝ երկուշաբթի, վարչապետը հայտարարել է, որ կենթարկվի ժողովրդի պահանջներին և հրաժարական կտա։