ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ԱԺ «Ելք» խմբակցության ձերբակալված պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին և լիահույս է, որ իր խնդրանքն ինչ-որ բան կարժենա գործընկերների համար:
«Արա Բաբլոյանն այս գիշեր հանդիպել և զրուցել է ձերբակալված պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հետ։ ԱԺ նախագահն իր գործընկերներին այցելել է, նախևառաջ, որպես բժիշկ, որպես պապիկ, որպես սրտացավ ընկեր։ Արա Բաբլոյանը լիահույս է, որ իր խնդրանքն ինչ-որ բան կարժենա իր գործընկերոջ համար»,- Tert.am–ի հետ զրույցում ԱԺ նախագահի խոսքերը փոխանցեց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Արա Բաբլոյանը նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում»: