Անչափահասը ոչ միայն չի զղջում, այլև հպարտ է, որ սպանում է


08:00 , 23 ապրիլ, 2018

12-ամյա Արիանա Գուրդին իր էջում հրապարակել է Աֆրիկայի էկզոտիկ կենդանիների որսի լուսանկարները: Նա այնտեղ էր մեկնել հոր հետ, ով աղջկան որսորդություն է սովորեցրել: Օգտատերերը շատ վատ են արձագանքել այդ ամենին: Լրագրողները փորձել էին պարզել, թե ինչու է երեխան այդպես էնտուզիազմով սպանում կենդանիներին: Աղջնակը պատմել է, որ իր ընտանիքում միշտ են որսորդությամբ զբաղվել: Նա իր հոր պես կրկնում է, որ հպարտ է որսորդ լինելու համար և երբեք ներողություն չի խնդրի դրա համար: