operativ.am-ը գրում է
Նիկարագուայում անցկացվող հակակառավարական ցույցերի ընթացքում առնվազն 30 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է La Prensa-ն:
Ինչպես նշվում է, արդեն հինգերորդ օրն է, որ ցույցերը երկրում շարունակվում են: Պարբերականի տվյալներով՝ զոհերի շրջանում նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ կան, որոնք զբաղվում են բողոքի ակցիաների լուսաբանմամբ: Նրանցից մեկը մահացել է գլխին ստացած հրազենային վնասվածքից:
Ցույցերը երկրում չեն հանդարտվում օրեր շարունակ: Բողոքի ալիքի բարձրացման համար առիթ են դարձել սոցիալական ապահովագրության ոլորտում արվող բարեփոխումները: Երիտասարդությունը հավաքվում է Նիկարագուայի Պոլիտեխնիկական համալսարանի մոտ:
Միևնույն ժամանակ նշվում է, որ երկրի նախագահն արդեն պատրաստակամություն է հայտնել վերանայել բարեփոխումները: