Հանրահավաքների ընթացքում տուժածների մի մասը դուրս է գրվել. ԱՆ


20:15 , 22 ապրիլ, 2018

Հանրահավաքների ընթացքում տուժածների մի մասը բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։  Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ ապրիլի 22-ին, ժամը 19։00-ի դրությամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Էրեբունի» բժշկական կենտրոններում բուժում է ստանում 4 տուժած, որից 1–ն է ընդունվել այսօր։

Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում են համապատասխան բուժում։ Երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, մյուս 2-ինը՝ միջին ծանրության: