Ինչպե՞ս «քաղաքական ոչխարից դառնալ մարդ»


13:27 , 7 մայիս, 2013

Արդեն երկու օր է տարբեր լրատվամիջոցներում, տարբեր անհատական գրառումներում կարդում եմ, թե ինչպես են ընդդիմադիրները վիրավորում ժողովրդին՝ հնչեցնելով իրենց նման «մտավորականներին» վայել բառեր` ստրուկ, թուրք, ծախված, դե կերեք, անասուններ, դուք ժողովուրդ չեք, և նման անմակարդակ բառեր: Ինչո՞ւ մտավորականներ, քանի որ շատերը իրենց ելույթների և գրառումների մեջ միշտ հղում են անում, թե իրենք մտավորականեր են: Ու դրանց նմանները վաղը կասեն՝ մենք արտագաղթում ենք, իսկ մենք կգոռանք ու կքննադատենք, որ մտավորականները արտագաղթում են:
Ես էլ կցանկանայի մի քանի գեղեցիկ բառով նախշել այս մեր նորելուկ «մտավորականներին», բայց չեմ իջնի իրենց մակարդակին և կառաջարկեմ այլընտրանքային լուծում:
Առաջարկ`
Հովանավորել մի կազմակերպության, որը հատուկ դասնթացներ կանցկացնի, թե ինչպես «քաղաքական ոչխարից դառնալ մարդ»: