Փորձագետ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից


17:56 , 22 ապրիլ, 2018

Armenpress.am-ը գրում է.

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացրել էր Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ:

Արման Թաթոյանն անձամբ կապի մեջ էր Ստեփան Գրիգորյանի որդու հետ: Ոստիկանության բաժնում նրան այցելել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:

Ստեփան Գրիգորյանը ոստիկանների կողմից բերման ենթարկվելու մասին հայտնել էր ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով: