«Ժառանգությունը» դատապարտում է համատարած բռնությունները


17:42 , 22 ապրիլ, 2018

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, թե Հայաստանում ստեղծվել է «աննախադեպ պայթունավտանգ իրավիճակ»՝ խստորեն դատապարտելովքաղաքացիների և լրագրողների նկատմամբ վերջին բռնաճնշումները:

«Մեկը մյուսի ետևից գողացված ընտրությունները, փտախտը եւ կոռուպցիան, բազմաթիվ քաղբանտարկյալները եւ այժմ պարոն Սարգսյանի եւ նրա կուսակցության փորձը` հավերժացնելու իր իշխանությունը սահմանադրական խարդախ փոփոխությունների միջոցով, հայ հանրությանը հանգեցրել է աննախադեպ պայթունավտանգ այս կետին»,-ասված է կուսակցության՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ:

Ընդդիմադիր ուժը հորդորում է Սերժ Սարգսյանին հրաժարական ներկայացնել, անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին, կազմել ժամանակավոր կառավարություն,անցկացնել մոտալուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին եւ ընդդիմադիր բոլոր ուժերին միասնաբար պահպանել հավասարակշռությունը և զգոնությունը, չդիմել պատասխան բռնության եւչհանձնվել մեր հանընդհանուր պայքարում, որն անխուսափելիորեն բերելու է Նոր Հայաստանի ծննդին»,-հայտարարել է «Ժառանգությունը»: