ՄԻՊ-ը Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ է ներկայացրել


16:26 , 22 ապրիլ, 2018

Armenpress.am-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացրել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անձամբ կապի մեջ է Ստեփան Գրիգորյանի որդու հետ: Ոստիկանության բաժնում նրան այցելել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:

Ստեփան Գրիգորյանը ոստիկանների կողմից բերման ենթարկվելու մասին հայտնել էր ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով: