Տիգրան Ուրիխանյանը անակնկալ դիմում ներկայացրեց բլոգերի դեմ հայցադիմումից հրաժարվելու մասին


13:19 , 7 մայիս, 2013

Ահա և վերջ։ Ամիսներով ձգձգվող դատահետաձգությունը վերջապես ավարտվեց։ Տիգրան Ուրիխանյանը, գոնե ինձ համար՝ անակնկալ քաղաքական խոհեմություն դրսևորելով, դիմում ներկայացրեց դատարան՝ հայցադիմումից հրաժարվելու մասին։ Ողջունում եմ այդ իսկապես խելացի քայլը, որը մեզ երկուսիս էլ կազատի անիմաստ քաշքշուքից ու թույլ կտա մեր ժամանակն ավելի օգտակար կերպով օգտագործել։