Պահպանեք պատշաճ հեռավորություն․ ոստիկանության կոչը լրագրողներին


13:21 , 22 ապրիլ, 2018
Լրագրողներին
Պաշտոնական հայտարարություններով բազմիցս խնդրել ենք, հորդորել, բացատրել, պարզաբանել պահպանել պատշաճ հեռավորություն հավաքի այն վայրերից, որտեղ իրականացվում են հասարակական կարգի պահպանման միջոցառումներ: Որոշ լրագրողներ, սակայն, անտեսում են Ոստիկանության խնդրանքը, կատարում են գործողություններ, որոնցով խոչընդոտում են Ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը: 
Հորդորում եմ ձեռնպահ մնալ նման գործողություններից, քանի որ ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից: