Ինձ, Նիկոլին, Սասունին ու լիքը մարդու ապօրինաբար ու բռնի ուժով բռնել են․ Արարատ Միրզոյան


12:26 , 22 ապրիլ, 2018

Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ոստիկանական ուժերը մեկուսացրել են։ «Ինձ, Նիկոլին, Սասունին ու լիքը մարդու ապօրինաբար ու բռնի ուժով բռնել են», - այդ մասին իր ֆեյսբուքյան էջում րոպեներ առաջ գրել է պատգամավոր Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ոստիկանությունը Արցախի փողոցից ցրեցրին ցուցարարներին: