Ֆրանսիայում արգելել են սոյայից պատրաստված մթերքները


23:40 , 21 ապրիլ, 2018

Ֆրանսիացի խորհրդարանականները որոշում են կայացրել, որ արտադրողներն այլևս չեն կարողանա բուսական ծագման ուտելիքը «սթեյք» անվանել։ Խոսքը մասնավորապես սոյայից պատրաստված մթերքների մասին է, հաղորդում է BBC News-ը։

Այսպիսով, «գնորդներին մոլորության մեջ չգցելու համար» խանութներում այլևս բուսական «նրբերշիկներ» չեն լինի։

Իսկ արգելքը խախտող ֆերմերներն ու ձեռնարկությունները խոշոր տուգանքների կենթարկվեն՝ մինչև 300 հազար եվրո։