Չափից դուրս արևայրուքը կարող է անդառնալի վնաս պատճառել առողջությանը


22:00 , 21 ապրիլ, 2018

Արևի տակ երկար ժամանակ արևայրուք ընդունելը կարող է նպաստել նրան, որ հին հիվանդություններն ու նույնիսկ քաղցկեղածին ուռուցքները հիշեցնեն իրենց մասին։ Չափազանց ուլտրամանուշակագույն ճառագայթումը հանգեցնում է մաշկի ստորին շերտերի վնասվելուն՝ այրվածքների պատճառ դառնալով, իսկ դրա կրկնակի առաջացումը նպաստում է մաշկի բջիջների փոփոխությանը, որոնք օնկոլոգիա են առաջացնում։

Արևայրուք ընդունել խորհուրդ չի տրվում հիպերտոնիայով տառապողներին, սրտի հետ խնդիրներ ունեցողներին, ինչպես նաև ճարպակալմամբ տառապողներին։

Ուլտրամանուշակագույն ճառագայթումը հակացուցված է հղի կանանց, քանի որ կարող է բացասական ազդեցություն ունենալ ապագա երեխայի նյարդային համակարգի վրա։

Հատկապես խորհուրդ չի տրվում արևայրուք ընդունել նրանց, որոնց հարազատները տառապում են մաշկի քաղցկեղով։