Վարչապետի աթոռին հասնելու քաղաքական կապիտալը Նիկոլն այլ կերպ պետք է կուտակեր


13:23 , 21 ապրիլ, 2018

Այսօր վարչապետը երկխոսության է կանչել Փաշինյանին, որին ի պատասխան՝ կրկին ամեն ինչ կամ ոչինչ մաքսիմալիստական պատասխանը:

Փաշինյանը հստակ պետք է գիտակցի, որ ամեն ինչի ներքո իր պատկերացումների ու իրականության վակուումում լիքը մարդիկ տուգանվում են, շատերը բերման են ենթարկվում, շատերի գույքը փչանում է, և շատ-շատերի ազատ տեղաշարժվելու հնարավորությունը կաթվածահար է լինում:

Խորհրդարանական ընտրությունների ընթացքում «Ելքի» ձեռքբերած քաղաքական համբավը շատ ավելի ճիշտ էր ու դրական, քան այն, ինչ անում է այսօր Նիկոլը: Զուր չէ, որ նույն դաշինքի մյուս թևերը չեն մասնակցում այս ամենին:

Համաժողովրդական ընդվզումների ժամանակ մի փոքր ավելի շատ պետք է մտածել ժողովրդի մասին։