Կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ. Թաթոյան


12:50 , 21 ապրիլ, 2018

Panorama.am-ը գրում է.

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որտեղ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման կոչ է անում։

«Երկրում ստեղծված է լարված մթնոլորտ: Սոցիալական ցանցերի ու մյուս հրապարակումների շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են ատելության խոսքի ու բռնության, այդ թվում՝ զենքի միջոցով հարցեր լուծելու կոչերի ակնհայտ աճի մասին: Սա խիստ անթույլատրելի է, քանի որ ավելի է լարում իրավիճակը:

Շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են լրատվամիջոցների հրապարակումների ներքո արվող գրառումներով ու մեկնաբանություններով իրականացվում է բռնության ու անհանդուրժողականության քարոզչություն: Սրան ավելանում են նաև հաճախակի դարձող բռնության դեպքերը: Հատկապես մտահոգիչ են սոցիալական ցանցերում Ոստիկանության գործողությունները նկարագրող նյութերի ներքո հայտնված մեկնաբանությունները, որոնցով արվում են Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ  առանձին դեպքերում նրանց կյանքից զրկելու կոչեր:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ