Ցուցարարները փակել են Դավիթ Բեկ փողոցը, կա բերման ենթարկված


11:00 , 21 ապրիլ, 2018

Մի քանի տասնյակ ցուցարարներ փակել են Նոր Նորքի Դավիթ Բեկ փողոցը։ Մասնավորապես՝ փակ է փողոցի` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հատվածը: 

Ժամանել են երկու ոստիկանական մեքենա։ Ոստիկաններն այժմ փորձում են բացել ճանապարհը:
Մեկ մարդու արդեն բերման են ենթարկել: