Ինչպես են ամերիկացի ոստիկանները ձերբակալում լուսամփոփի պես աղջիկներին ու տղաներին (Photo)


09:43 , 21 ապրիլ, 2018

Քանի էս ու էն երկրի դեսպանատները չեն սկսել մտահոգություն հայտնել լուսամփոփի պես աղջիկների ու տղաների հանդեպ կիրառված անհամաչափ գործողությունների վերաբերյալ ու հայտարարել, թե հետևում են իրադարձությունների զարգացմանն ու կոչ անում չեմ իմանում ինչ անել, էս նկարները դնեմ էստեղ, բալքի հիշելու բան ըլնի...

1. Occupy Wall Street-ի մասնակից լուսամփոփի պես աղջկան «մի քանի հաստավզեր» ձերբակալում են Zucotti park-ում, երկուշաբթի, հոկտեմբերի 3, 2011թ., Նյու Յորք, ԱՄՆ

2. Occupy Wall Street-ի մասնակից լուսամփոի պես մեկ այլ աղջկա Բրուքլինի կամրջի վրա ձերբակալում են «հաստավզերը», որոնք կարող էին դառնալ այթիշնիկ, բայց գերադասել են չդառնալ, հոկտեմբերի 1, 2011թ., Նյու Յորք, ԱՄՆ... Բրուկլինի կամրջի վրա ձերբակալվել է 700 մարդ, այդ թվում՝ հարյուրավոր լուսամփոփի պես աղջիկներ ու տղաներ

3. «Մի քանի հաստավիզ» ձերբակալում են Zucotti park-ում Occupy Wall Street-ի մասնակից՝ չորս երեխաների մորը Ֆլորիդայից, որն ամուսնուն ու երեխաներին թողել-եկել էր ակցիային մասնակցելու, հոկտեմբեր 2011թ., Նյու Յորք... Նյու Յորքի դատարանից 40 րոպե պահանջվեց ոստիկանության կողմից բռնություն կիրառելու բողոքը մերժելու համար։ Ռադիկալ ձախ ակտիվիստը երկու տարի անց բաժանվեց ամուսնուց։

4. «Հաստավզերը» ձերբակալում են Occupy Wall Street-ի մասնակից մեկ այլ լուսամփոփի պես աղջկա՝ Beaver Street-ում, հոկտեմբեր 2011թ., Նյու Յորք, ԱՄՆ

5. Չորս «հաստավիզ», ձեռ ու ոտից բռնած, օդում «քարշ են տալիս» Occupy Wall Street-ի մասնակից լուսամփոփի պես աֆրոամերիկացի ակտիվիստին, սեպտեմբերի 24, 2011թ., Նյու Յորք, ԱՄՆ

6. Occupy Wall Street-ի ընթացքում «մի քանի հաստավզեր» բռնություն են կիրառում լուսամփոփի պես լրագրողի հանդեպ Zucotti park-ում, երկուշաբթի, նոյեմբեր 2011թ., Նյու Յորք, ԱՄՆ

7. Ասոշիեյթիդ պրեսի լուսանկարիչ Seth Wenig-ը ձերբակալված է Occupy Wall Street-ի ընթացքում՝ Սուրբ երորրդության եկեղեցու մոտ

... Ղալաթ են արել, ինչի մասին հանգամանալից ու համակողմանի նշում է OSCE/ODIHR-ի զեկույցը (հղումն՝ այստեղ)

© Էս դեսպանները ոնց որ մի-մի Թումանյան լինեն, մի բան կրկնել շատ են սիրում․ «Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք»... բոլոր իմաստներով...