Գարնանային նորաձևության այս նմուշն արդեն լայն տարածում է գտնում․ այն տեսնելով՝ կմտածեք, թե կատակում ենք


08:30 , 21 ապրիլ, 2018

Իսպանական Balenciaga բրենդը նորաձևության աշխարհին տվեց «Գարուն 2018» կանաչ նոր շարքը՝ պլաստիկայից։ Զգա քեզ, ինչպես տոպրակի մեջ։ Այս բրենդային նորույթն արժե 915 դոլար։ Երևի կմտածեք, թե դա ինչ-որ որակյալ, նորաձև ու էլեգանտ հագուստ է։ Բայց միանգամից լուսանկարին հայացք գցելով՝ բախվում ենք տարօրինակ նմուշին։ Նորաձևության տունը խորհուրդ է տալիս կրել այս շապիկը կիսաշրջազգեստի հետ։ Հետաքրքիր է, որ այն արդեն հայտնի է և լայն տարածում է գտել։