Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը պետք է փոխվի. ԱՄՆ կոնգրեսական


01:00 , 21 ապրիլ, 2018
operativ.am-ը գրում է

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատում կայացել է Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամենամյա միջոցառումը, որի շրջանակներում ելույթով հանդես են եկել մի շարք կոնգրեսականներ: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը:

«2018-ի ապրիլի 24-ին ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Այդ օրը 1915 թվականին Օսմանյան կայրության իշխանությունները Ստամբուլում ձերբակալեցին 250 հայ մտավորականի: Երկու ամիս անց իշխանությունները հրաման արձակեցին զանգվածային կոտորածներ և տեղահանություններ իրականացնելու, որի հետևանքով 1.5 մլն մարդ զոհվեց», - իր ելույթում շեշտել է ԱՄՆ Հելսինկիի հանձնաժողովի նախագահ Քրիս Սմիթը:
«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում տեղի ունեցած ցեղասպանություններից մեկն է միայն, որի դեպքում ցեղասպանության ենթարկված ժողովուրդը նաև շարունակական ժխտողականության է հանդիպում` թուրքական կառավարության կողմից աջակցվող ժխտողականությանը: Դա պետք է փոխվի», - եզրափակել է ամերիկացի կոնգրեսականը: