Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հերքել է մարզերում բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին շրջանառվող լուրը


23:10 , 20 ապրիլ, 2018

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մարզերում բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին լուրերը հերքել է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  նախարարությունից նշեցին, որ մարզերում տիրում է հանգիստ և բնականոն մթնոլորտ՝ բացառությամբ մեկ-երկու դեպքերի:  

Ապրիլի 20-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Փաշինյանը մասնակիցներին հայտնել էր, որ բողոքի ակցիաներ են կազմակերպվել Չարենցավանում, Հրազդանում, Գավառում և այլ քաղաքներում: