ԵՄ ղեկավարները շնորհավորել են Սերժ Սարգսյանին


21:50 , 20 ապրիլ, 2018
Aysor.am-ը գրում է.
Ինչպես հայտնում են Aysor.am-ի աղբյուրները Բրյուսելից, այսօր երեկոյան Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել ԵՄ ղեկավարները:
 
ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել են մասնավորապես Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: