Armsport.am-ը գրում է
Այսօր հայտնի դարձավ, որ Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը:
Համացանցում «Twitter»-ի օգտատերերը ակտիվորեն քննարկում են ֆրանսիացու այս որոշումը.
«Պատկերացրեք, եթե այս ամեն ինչը կատակ լիներ և Եվրոպա լիգան հաղթելուց հետո Վենգերն ասեր «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի հայտնի խոսքերը. «Ես ոչ մի տեղ էլ չեմ հեռանում»», - @mikeyrigney
«Այս հրաժարականի մասին լուրին չէի սպասում այս շաբաթ»,- @DavidLammy
«Ամեն ինչ իրավացի է:
Այժմ, երբ Վենգերը հայտարարեց հեռանալու մասին, երկրպագուները կասեն, որ նրանք զգում են Վենգերի բացակայությունը, չնայած այն փաստին, որ մրցաշրջանի սկզբում նրանք չէին ցանկանում Վենգերին տեսնել թիմում: Մտածեք երկու անգամ»,- @will_armitage_
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։