ԱՄՆ-ում առաջարկել են ապաքրեականացնել մարիխուանան


20:24 , 20 ապրիլ, 2018

ԱՄՆ սենատոր Չաք Շումերը դաշնային մակարդակով մարիխուանան ապաքրեականացնելու հետ կապված օրինագիծ կներակայցնի։ Այս մասին հաղորդում է VICE News հեռուստաալիքը։

«Ես անձամբ կարծում եմ, որ օրինականացումն ամենևին վատ բան չէ։ Լավ կլինի յուրաքանչյուր նահանգի թույլ տալ ինքնուրույն որոշում կայացնել»,- ասել է նա։

Շումերի խոսքով՝ մարիխուանայի քրեականացման պատճառով շատ մարդկանց կյանք է կործանվում։

Նախաձեռնությունը նա խորհրդարանի քննարկմանը կներկայացնի հաջորդ շաբաթ։ Փաստաթուղթը ենթադրում է մարիխուանայի ազդեցությունն ուսումնասիրելու համար գումարային միջոցներ հատկացնել, ինչպես նաև մարիխուանայի գովազդի կարգավորումն այնպես, ինչպես ծխախոտի և ալկոհոլի գովազդը։