ՌԴ-ն Սիրիային С-300 համակարգեր չմատակարարելու բարոյական պարտավորվածություն չունի. Լավրով


13:40 , 20 ապրիլ, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Դամասկոսին С-300 զենիթա-հրթիռային համակարգերը չմատակարարելու բարոյական պարտավորվածություն չունի այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը հրթիռակոծեց Սիրիան: Այդ մասին նա ասել է РИА Новости-ի հետ զրույցում:

«Մենք ոչ մի բարոյական պարտավորվածություն չունենք»,- նշել է Լավրովը` հավելելով, որ նման պարտավորվածություն ունեին մոտ 10 տարի առաջ, սակայն այժմ իրավիճակն այլ է: