Panorama.am-ը գրում է.
ՀՀԿ-ում չի քննարկվում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Նման օրակարգ , նման հեռանկար չի քննարկվել, դա քաղաքական օրակարգ չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ-ում գործընթացները պետք է ունենան քաղաքական ընթացք, խորհրդարանն օրենքով սահմանված կարգով ընտրել է վարչապետ և սահմանադրական նորմն է, որպեսզի ընտրեն կառավարություն։
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ քաղաքական մեծամասնությունը պատրաստ է լսել ընդդիմադիր գործընկերների ու քաղաքացիների գնահատականները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։