ԶԼՄ-ները հաշվարկել են արքայազն Հարիի հարսանիքի արժեքը


19:40 , 19 ապրիլ, 2018

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքի ընդհանուր արժեքը մոտ 46 միլիոն դոլար է կազմելու, որից 43 միլիոնն անվտանգության ապահովման ծախսերն են լինելու:

Բոլոր ներկաների անվտանգությանը հսկելու են պրոֆեսիոնալ դիպուկահարներն ու ոստիկանները:

Հարսանիքի վայրը 500.000 դոլար է արժենալու, սնունդը՝ 409.000 դոլար, Մեգանի զգեստը, շպարն ու սանրվածքը՝ 445000 դոլար: Փեսացուի կոստյումը 12.000 դոլար է արժենալու: