Կառավարությունը փոփոխում է նիստերի անցկացման ժամը


19:03 , 19 ապրիլ, 2018

Այսուհետ ՀՀ կառավարությունը կփոխի նիստերի ժամերը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:

«Կառավարության նիստերի ժամը կփոխվի, մենք այսուհետ, ամենայն հավանականությամբ, ժամը 17:00-ին ենք անցկացնելու կառավարության նիստերը»,- ասաց Հարությունյանը:

Մինչ այս կառավարության նիստերը տեղի էին ունենում յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 11:00-ին: