Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ փոքր և անհարիր արարքներից


15:20 , 19 ապրիլ, 2018

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է.

«Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին իրավախախտման կասկածանքով բերված` Վահագ Գևորգյան ներկայացած անձը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի հետ առանձնազրույց ունենալու ընթացքում, օգտվելով սենյակում ոստիկանության ծառայողի բացակայությունից, ինչն օրենքի պահանջ է, պատուհանից դուրս է նետել ՀՀ վարչապետի լուսանկարը:

Միջադեպը որոշ անձանց կողմից անհարկի շահարկման առիթ է դարձել։ Կոչ ենք անում անլուրջ հայտարարություններով և գործողություններով չինքնադրսևորվել, ձեռնպահ մնալ փոքր և անհարիր արարքներից»։