Սուրեն Կարայանը, Դավիթ Լոքյանը և Վարդան Արամյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում


15:10 , 19 ապրիլ, 2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է  ստորագրել Վարդան Սարիբեկի Արամյանին ֆինանսների նախարար, Դավիթ Արսենի Լոքյանին տարածքային կառավարման և զարգացման նախարար, Սուրեն Համլետի Կարայանին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակելու մասին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։