Armsport.am-ը գրում է.
Թաիլանդում ընթացող «Բանգկոկ Օփեն» խոշոր միջազգային մրցաշարի 6-րդ տուրում առաջատարների խմբում ընթացող Հրանտ Մելքումյանը սև խաղաքարերով առավելության է հասել Վիետնամը ներկայացնող գրոսմայստեր Թրան Թուան Մինի նկատմամբ:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հրանտ Մելքումյանը 6 հնարավորից վաստակել է 5.5 միավոր և Անտոն Սմիրնովի և Պրիասմորո Նովենդչայի հետ միասին գլխավորում է աղյուսակը:
Այսօր տեղի կուենան մրցաշարի 7-րդ տուրը: