Ապրիլի 19-ին հանրային հավաքի և երթի համար իրազեկում չի ներկայացվել. Երևանի քաղաքապետարան


14:30 , 19 ապրիլ, 2018
2018 թվականի ապրիլի 13-18-ն ընկած ժամանակահատվածում հանրային հավաք և երթ անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը և Վահագն Հովակիմյանը գրավոր  իրազեկումներ  են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որոնց հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ, սակայն  հավաքը և երթը անցկացվել են իրազեկման պահանջների, այդ թվում՝ որոշումներում նշված սահմանափակումների խախտմամբ (հավաքները և երթերը անցկացվել են այլ վայերում և փողոցներով):

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

2018 թվականի ապրիլի 19-ին անցկացվող հանրային հավաքի և երթի  համար  «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան Երևանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել, հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ ի գիտություն ընդունելու մասին որոշում չի կայացվել: